Փորձեմ վերտառության բովանդակությունը ներկայացնել հակիրճ` դաջեստի տեսքով:
Եվ այսպես, Դ. Թրամփը և Վ. Պուտինը, լինելով տարբեր քաղաքական ու մշակութային արժեքներ կրող անձինք, տարբեր հարցերի շուրջ ունենալով մի շարք տարաձայնություններ, միևնույն է, ունեն նաև ընդհանուր սկզբունքային շահեր և ընդհանրություններ, որոնք կենտրոնանում են ազգային ինքնիշխանության, պահպանողական արժեքների, ինչպես նաև լիբերալիզմի ու գլոբալիզմի դեմ պայքարի ուղղությամբ: Նրանց քաղաքական ոճը և մոտեցումները այդ հարցերում նման են, ինչն էլ ներկայումս արտացոլվում է վերջիններիս վարած քաղաքականության և ունեցած դիրքորոշումների վրա: Մասնավորապես, երկուսն էլ հանդես են գալիս որպես ազգայնական և պահպանողական առաջնորդներ, որոնք առաջնահերթություն են տալիս իրենց երկրների շահերին: Երկրորդ ընդհանրությունը կայանում է նրանում, որ երկու ղեկավարներն էլ քննադատում են արևմտյան լիբերալիզմը և գլոբալիստական քաղաքականությունը, որոնք, նրանց կարծիքով, սպառնում են երկրների ազգային ինքնությանը և պետությունների ինքնիշխանությանը: Երրորդ ընդհանրությունը՝ երկուսն էլ քննադատում են մեդիա դաշտում շրջանառվող կեղծ լուրերի տարածումը և մանիպուլյացիոն մեթոդները: Չորրորդ՝ երկուսն էլ շահագրգռված են ռազմավարական համագործակցությամբ` անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Նրանք փորձել են պահպանել բարի հարաբերություններ՝ չնայած Եվրոպայի հետ լարվածությանը: Հինգերորդ ընդհանրությունը կայանում է նրանում, որ Դ. Թրամփը և Վ. Պուտինը հաճախ հակադրվում են արևմտյան լիբերալ արժեքներին, ինչպիսիք են բազմամշակութայնությունը, LGBT իրավունքները և արևմտյան տնտեսական քաղաքականությունը: Նրանք կենտրոնանում են ավանդական արժեքների և ազգային ինքնության պահպանման վրա: Վեցերորդ՝ երկուսն էլ կիրառում են պրոտեկցիոնիստական քաղաքականություն՝ պաշտպանելու իրենց երկրների տնտեսական շահերը: Յոթերորդ ընդհանրությունը նրանումն է, որ երկուսն էլ դեմ են միջազգային կառույցների կողմից իրենց ներքին գործերին միջամտելուն: Հիմա եկեք շատ հակիրճ ձևակերպմամբ հասկանաք, թե ինչպիսի համակարգերի են հակազդում ԱՄՆ և ՌԴ նախագահները:
Այս ամենը նշելուց հետո կարող ենք հստակ արձանագրել, որ նրանք դուրս են եկել «Նոր աշխարհակարգ» ձևավորող գաղտնի խմբերի և գլոբալ էլիտաների դեմ, այսինքն` «խորքային պետություն» գաղափարի դեմ, որոնց հեղինակներն են`«300-ի կոմիտե», «Բիլդերբերգյան ակումբ», «Եռակողմ հանձնաժողով», «Բոհեմյան ակումբ», «Ռոմանական ակումբ», «Չաթեմ Հաուս» «Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորում» և «Սկուլլ և Բոնս» գաղտնի կամ կիսագաղտնի կազմակերպությունները: Պետք է նշեմ, որ նմանատիպ կազմակերպություններին անդամակցում են աշխարհի ամենաազդեցիկ ընտանիքների, բանկիրների, քաղաքական գործիչների և բիզնես էլիտաների ներկայացուցիչներ, որոնք քննարկում են տնտեսական, քաղաքական և սոցիալական գլոբալ խնդիրներ, կայացնում են հստակ որոշումներ և ՄԱԿ-ի, Համաշխարհային առևտրի կազմակերպության, Եվրոպական միության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության, Հյուսիսատլանտյան դաշինքի միջոցով իրագործում` դավադիր պատերազմների, տնտեսական ճգնաժամերի, ժողովրդավարական կեղծ նարատիվների գործարկմամբ: Ամենակրևորը՝ նրանք իրենց դավադիր ծրագրերը կյանքի կոչելու համար հավաքագրում են քաղաքական էլիտաների և նրանց միջոցով ազգային պետություններում կատարում հեղափոխութնուններ` նրանց հիշողությունը, ազգային նպատակները, ավանդական արժեքները, մշակույթը և գիտությունը, ուսումը և արվեստը ոչնչացնելու, այսինքն` մանկուրտապետություն ստեղծելու նպատակով:
Համադրելով այս ամենը կարելի է փաստել, որ Դ. Թրամփը և Վ. Պուտինը հակադրվում են գլոբալիստական կազմակերպություններին՝ պաշտպանելով իրենց երկրների շահերը և ազգային ինքնիշխանությունը:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ս.թ. փետրվարի 16-ին ԱՄՆ պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում ՌԴ պատվիրակության հետ քննարկում է ծավալել նաև «Նոր աշխարհակարգ» կոչվող համակարգը փլուզելու շուրջ:
Ինչքանով է իրատեսական այս ամենը՝ չեմ կարող նշել, քանի որ գլոբալիստների ներթափանցումը պետական, տնտեսական և սոցիալական դաշտեր շատ խորն է, և այդ սուբյեկտներին ու օբյեկտներին բացահայտելու և չեզոքացնելու համար կպահանջվի երկար ժամանակ:
Հ.Գ. ՀՀ քաղաքական դաշտում կա միայն մեկ գործիչ, որ ազգային արժեհամակարգ կրող անձ է, և դա ՀՀ երկրորդ նախագահն է:
Գրիգոր Գրիգորյան